Ստյոպա Սաֆարյանին պարտադրվել է ներողություն խնդրել. Livenews.am

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, որը չնայած որ պարտավոր է ի պաշտոնե քաղաքական չեզոքություն դրսևորել, սակայն աչքի է ընկնում իշխանության ամեն գործողություն արդարացնելով և հանրային կրքերը էլ ավելի թեժացնելով, և ով նաև աչքի չի ընկնում զսպվածությամբ, պարզվում է նաև, որ «մի պարկ» դատական հայցեր ունի իր դեմ,- գրում է Livenews.am-ը։

Ստյոպա Սաֆարյանի դեմ դատական հայց են ներկայացրել «168 Ժամ»-ը և խմբագիր Սաթիկ Սեյրանյանը,  լրագրող Թագուհի Ասլանյանը, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ Մարինա Խաչատրյանը, «News․am»-ը, Տիգրան Ուրիխանյանն ու «Ալյանս» կուսակցությունը, բոլորը պատվին ու արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասը փոխհատուցելու պահանջով։

Դատարանը Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանին պարտավորեցնել լրագրող Թագուհի  Ասլանյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել։ Մյուս դատական նիստերը դեռ ընթացքի մեջ են։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն