Սուքիասյանն արտահայտում է ամբողջ ոստիկանական համակարգի ներսի ցասումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է` Oրերս մի սկանդալային դեպք է տեղի ունեցել ՀՀ կառավարության առջեւ։ Երբ կրկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պաշտպանելու համար ոստիկանության տարբեր վարչություններից կառավարության շենքի մոտ են կանչել, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վարդան Սուքիասյանը, մոտենալով կառավարության շենքին, սկսել է հայհոյել:

Սուքիասյանը հայհոյախառը արտահայտություններ է արել նաեւ Նիկոլ Փաշինյանի հասցեին, որին ներկա են եղել բազմաթիվ ոստիկաններ: Մի հատվածը փորձել է հանդարտեցնել նրան՝ հայտարարելով, որ կառավարության շենքից կլսեն այդ ամենը, սակայն Սուքիասյանն անդրդվելի է մնացել ու շարունակել հայտարարել, որ ինքը արտահայտում է ոչ թե իր, այլ ամբողջ ոստիկանական համակարգի ներսի ցասումը:

Բանն այն է, որ նշված օրը՝ ախատանքային ժամից հետո՝ 19.30-ի սահմաններում, հրահանգվել է «պաշտպանական» հավաք իրականացնել, ինչը հունից հանել է Վարդան Սուքիասյանին,- հայտնում է «Ժողովուրդը»։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն