Սուրեն Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ նույն պաշտոնին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Սուրեն Պապիկյանին նշանակել պաշտպանության նախարար»,- նշված է հայտարարության մեջ:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն