Սյունիքի մարզպետի որդին կալանավորվեց և տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ

Սեպտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն է ինքնակամ ներկայացել Գորիս քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Պողոսյանը։Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Պողոսյանը այս տարվա հուլիսի 21-ից գտնվում էր հետախոզման մեջ` ոստիկանության Գորիսի բաժնի կողմից, ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (հրազենի գործադրմամբ սպանության փորձ` խմբ.)։

Ինչպես հայտնում է աղբյուրը, Կ. Պողոսյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, ով քննչական գլխավոր վարչությունից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն