«Սյունիքի ճանապարհը թշնամուն տալու» նուրբ արվեստը

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ժ/պ Սուրեն Պապիկյանը այցելել է` ծանոթանալու  Սյունիքում նոր կառուցվող ավտոճանապարհի շինարարական աշխատանքներին։
« Հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության 43 կմ երկարությամբ ճանապարհը:
Այս պահին 43 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի բոլոր երեք հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքներ են»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
1️⃣Առաջին 12.5 կմ-ի (կմ25+000-կմ37+500) հատվածն ( հիմնանորոգումը սկսվել էր նախորդ տարի) արդեն ասֆալտապատման փուլում է: Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարի։ Կապալառու կազմակերպությունն է «Բիլդեր քոնսթրաքշըն» ՍՊԸ-ն։
2️⃣ /Մ-2/ — Տաթև — Աղվանի — /Մ-2/ ճանապարհի կմ37+500-կմ55+000 հատվածում շինարարական աշխատանքներ է կատարում «Ոսմար» ՍՊԸ։ Հիմնանորոգումը մեկնարկել է այս ամռանը։ 17.5 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածում կապալառուն կատարում է հողային աշխատանքներ։
3️⃣/Մ-2/ — Տաթև — Աղվանի — /Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 13 կմ երկարությամբ հատվածում սկսվել է ասֆալտի ստորին շերտի տեղադրումը։ Այս հատվածում ( կմ55+000-կմ68+000 ) կապալառուն՝ «Քարավան» ՍՊԸ-ն, իրականացնում է ճանապարհի պատվածքի սառը վերամշակման աշխատանքներ։
/Մ-2/ — Տաթև — Աղվանի — /Մ-2/ ճանապարհի 43 կմ երկարությամբ հատվածների հիմնանորոգմամբ կունենանք Մ-2 միջպետական մայրուղին շրջանցող ռազմավարական կարևորագույն նշանակության ավտոճանապարհ։

Ստեղծվում է տպավորություն, որ ՀՀ իշխանություններն արդեն համակերպվել են Հայաստանի տարածքով անցնող և ներկայումս գործող ճանապարհը թշնամուն տալու մտքի հետ և հիմա փորձում են իրենց գլխիկոր կեցվածքը ներկայացնել իբրև կատարվող աշխատանք։

Возможно, это изображение (1 человек, стоит и дорога)

Թողնել մեկնաբանություն