Տաջիկստանը և Ղրղզստանը ուժգին բախումներից հետո փորձում են լեզու գտնել

Ինտերֆաքսի տեղեկատվությամբ՝ Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը ծանուցում է Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչների հանդիպման մասին՝ երկու երկրների սահմանում զինյալ բախումը կարգավորելու նպատակով։

«Ծանուցման մեջ մասնավորապես ասվում է, որ որոշում է ընդունվել աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որպեսզի վերահսկվի ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։ Բացի այդ՝ ընդունվել են անհետաձգելի միջոցներ՝ պետական սահմանում զինյալ գործողությունները կասեցնելու նպատակով։

Նշվում է, որ երկու երկրները պայմանավորվել են դադարեցնել մարտական գործողությունները Սոգդիի և Բատկենի մարզերում, ինչպես նաև դուրս բերել զորքն ու տեխնիկան սահմանից։

Երկուստեք վիճահարույց էր սահմանում գտնվող ջրամատակարարման կետը․ երկու երկրներից յուրաքանչյուրը այն համարում է իրենը։ Ապրիլի 29-ի գիշերը թեժ է եղել։ Ղրղզստանում այս փաստի առնչությամբ մինչդատական հետաքննություն է ընթանում։

Հիշեցնենք, որ երեկ «Փաստարկ» լրատվականը հրապարակել էր տեսանյութ` Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին բախումների հետևանքների վերաբերյալ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն