«ՏաԹևեր» ճոպանուղու 2 վագոններից 42 ուղեւորներն իջեցվել են. ԱԻՆ-ը շարունակում է աշխատել

«ՏաԹևեր» ճոպանուղու  հոսանքազրկման պատճառով օդում մնացած 2 վագոններից տարհանվել է 42 ուղեւոր` հայտնում են ՀՀ ԱԻՆ ծառայությունից։

«Էլեկտրաէներգիայի խափանման պատճառով օդում 2 վագոն էր մնացել, մեկում` 15 ուղեւոր եւ մեկ ուղեկցորդ, մյուսում` 25 ուղեւոր եւ մեկ ուղեկցորդ: Նրանց բոլորին իջեցրել են արդեն, նրանք անվտանգ պայմաններում են գտնվում»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր՝ օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է  տեղի ունեցել Սյունիքի մարզում։  «ՏաԹևեր» ճոպանուղում էլեկտրաէներգիայի խափանման պատճառով մոտ 70-ից ավելի քաղաքացիներ մնացել էին ճոպանուղու խցիկների մեջ։  Նշված վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, որպեսզի օդում մնացած քաղաքացիներին տարհանեն։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն