ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԴՆԹ-ի նմուշառումը կարող է կատարվել օրինակ կորոնավիրուսի թեսթ հանձնելու քողի տակ. Գրիգոր Գրիգորյան

Վերջին տասնամյակի ընթացքում կենսաբանական ինժեներիան այնպիսի քայլերով է առաջ գնացել, որը թույլ է տալիս ստեղծել զենք, որը թիրախային կարող է խոցել կոնկրետ էթնոսի ներկայացուցիչներին, մարդկանց` ըստ նրանց աչքերի, մազերի, մաշկի գույնի։ Այս մասին H2 հեռուստաալիքի «Խոսքի Իրավունք» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է կենսաբանական անվտանգության միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը։

ԴՆԹ-ի նմուշառումը կարող է կատարվել օրինակ կորոնավիրուսի թեսթ հանձնելու քողի տակ։ ԴՆԹ-ի մասնիկներ պարունակվում են նույնիսկ մարդու թքի մեջ։ Բոլոր բժշկա-կենսաբանական միջոցառումները պետք է լինեն գիտելիքահեն։ Չի կարելի մասսայական փորձարկումներ անել առանց հիմք ունենալու։

Մի քանի տարի առաջ Պենտագոնի վերահսկողության տակ գտնվող ԱՄՆ-ի կենսաբանական վտանգների նվազեցման ծրագրի պաշտոնական կայքում հայտարարվել էր տենդեր, որում նշված էր, որ նմուշներ ուկրաինացիներից չեն ընդունվելու։ Սա վկայում է այն մասին, որ ծրագրի հեղինակները թիրախային աշխատում են ռուսական ԴՆԹ-ի վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել H2-ի հետ հարցազրույցում.

Անաչառ լրատվություն ստանալու համար ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ մեր.

ֆեյսբուքյան էջին — https://www.facebook.com/pastark.lratvakan

youtube ալիքին -https://www.youtube.com/channel/UCvI-ySPlc1AzTmqijmJWviw

տելեգրամ ալիքին — https://t.me/pastark

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն