ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդիկ ատում են իրար, սկզբում դիմակների պատճառով, հիմա` պատվաստանյութերի, շուտով` հավանաբար QR կոդի պատճառով։ Սա կանգնեցնել է պետք. Մարիա Շուկշինա

Անկրթության վիրուսը բազմիցս ավելի վտանգավոր է, քան ներկայումս նորաձև կորոնավիրուսը` իր խոսքում նշեց ռուս դերասանուհի Մարիա Շուկշինան, երբ Միխայիլ Միշուստինը նրան հանձնեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը։

Բարոյականության բացակայությունը բերում է անդառնալի պրոցեսների, բերում է ազգի դեգրադացիայի։ Խոսքի մշակույթը, շփման մշակույթը սպանվում է աչքերի առաջ։ Մարդիկ ատում են իրար` սկզբում դիմակների պատճառով, հիմա` պատվաստանյութերի, շուտով` հավանաբար QR կոդի պատճառով,- նշեց հանրաճանաչ դերասանուհին` կոչ անելով դադարեցնել այս ամենը։

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ` ավարտեց Շուկշինան:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն