ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր ԵՐԵԽԱՆԵՐԻ ապագան Մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ ապագան է. «Ֆլայ Լաբ» թռչող սարքերի արհեստանոցներ

«Ֆլայ Լաբ» թռչող սարքերի արհեստանոցները հիմնադրվել են 2016 թվականին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառներն  ու հետևանքներն ուսումնասիրելու արդյունքում։

Արհեստանոցները գործում են «Միտ» կրթական, ինժեներական և փորձարարական կենտրոն» ՀԿ-ի կազմում։ Այստեղ մի հարկի տակ են հավաքվել պրոֆեսիոնալ ինժեներները, IT ոլորտի մասնագետները, կամավորականները, դպրոցականները։ Գործունեության նպատակն է պատանիների և երիտասարդների համար ստեղծել աշխատանքային-փորձարարական կենտրոն, որտեղ հաճախողները սովորում են պատրաստել սավառնակներ և ռադիոկառավարվող թռչող սարքեր։

Արհեստանոցներում հնարավորություն է տրվում օգտվել առկա բոլոր տեսակի հաստոցներից, գործիքներից և սարքավորումներից (CNC, 3D printer, խառատային հաստոց, շաղափային հաստոց և այլն), ինչպես նաև կիրառվում են բազմազան նյութեր (կոմպոզիտային նյութեր, տարբեր տեսակի փայտեր, սոսինձներ, մետաղներ և այլն)։ Մասնաճյուղեր կան Գյումրիում (գլխամաս), Երևանում (մասնաճյուղ) և Վանաձորում (մասնաճյուղ), որտեղ ընդհանուր առմամբ ուսանում են շուրջ 100 սան` սկսած 10 տարեկանից։ Դասերն անց են կացվում շաբաթական 2 օր 2-ական ժամով յուրաքանչյուր խմբի համար, պարբերաբար իրականացվում են դաշտային պարապմունքներ։ Ուսուցումն իրականացվում է կոնկրետ կրթակարգով (նախատեսված է 1 տարվա համար), որի վերջնարդյունքում սաները կարողանում են ինքնուրույն պատրաստել և կառավարել ռադիոկառավարվող թևավոր մոդելներ։

Հաստոցները, աշխատանքային նյութերը ձեռք են բերվում հիմնադիրների միջոցներով, սաների կողմից տրվող վարձավճարներով, նվիրատվություններով, ինչպես նաև ՀԿ-ի կողմից մատուցված ծառայություններից ստացված գումարներով։

«Ֆլայ Լաբ»-ի հետ  կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ +37498346321, +37493566818, էլ․ փոստով՝ ngo.mitcenture@gmail.com կամ Facebook` https://www.facebook.com/flylabYerevan:

 

ՄԻԱՍԻՆ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ  ՄԵՐ ԵՐԿԻՆՔԸ։ ԴԱՌՆԱՆՔ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՈՒ ԱՆԽՈՑԵԼԻ ԹՇՆԱՄՈՒ ՀԱՄԱՐ (խմբ.)։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն