ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նավալնին դատապարտվեց ոչ թե քաղաքական գործունեության, այլ հանցագործության համար. Պուտին

«Ինչ վերաբերում է ձեր նշած ամբաստանյալին, նա դատապարտվել է ոչ թե իր քաղաքական գործունեության, այլ օտարերկրյա գործընկերների նկատմամբ հանցագործության համար: Ինչ վերաբերում է քաղաքական գործունեությանը. ոչ ոք չպետք է թաքնվի քաղաքական գործունեության հետևում ՝ բիզնես ծրագրեր իրականացնելու համար, հատկապես ՝ օրենքի խախտմամբ»,- ասել է նախագահը ՝ պատասխանելով գերմանացի լրագրողի հարցին:

Պուտինն ու Մերկելը բանակցություններից հետո մամուլի ասուլիս են հրավիրել: Այն տևել է գրեթե երեք ժամ: Կանցլերն ասել է, որ Նավալնիի դատավճիռը համարում է «անընդունելի» և հանդես է եկել նրա ազատ արձակման օգտին:

Իր խոսքում ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը սպառել է հեղափոխությունների իր սահմանը, երկրում զարգանում է քաղաքական համակարգ, և յուրաքանչյուր ոք իրավունք ունի օրենքի շրջանակներում իր կարծիքն արտահայտելու հնարավորություն:

Պուտինը նաեւ ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կարեւոր բան է, սակայն այն չպետք է օգտագործել որպես քաղաքական պայքարի գործիք:

 

 

Թողնել մեկնաբանություն