ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատվաստումից հետո արյան դոնորության հարցը ներկայացնում են մասնագետները. կարծիքները տարամիտվում են

Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց պատվաստվելուց հետո արյան դոնոր հանդիսանալու խնդիրը։

Պատվաստումից հետո արյան դոնոր դառնալու մասին շրջանառվող պնդումները իրականությանը չեն համապատասխանում` դրան ի պատասխան հայտարարեց ՀՀ ԱՆ-ն։

Առողջապահության նախարարության պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Արյան բանկի փոխտնօրեն Մարգարիտա Հակոբյանի խոսքով` որևէ հիմք չկա պնդելու, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը խանգարում է արյան դոնոր դառնալուն, նման փաստարկներ չեն ներկայացվել նաև այլ երկրներում։

«Ամեն դեպքում, պատվաստանյութի առաջին դեղաչափի ընդունումից հետո մարդուց արյուն չեն վերցնում, իսկ երկրորդ դեղաչափ ստանալուց միայն 10 օր հետո անձը կարող է դոնոր դառնալ․ սա արվում է ապահովության համար»,- նշել է բժիշկը։ 

Այս պնդման հետ համաձայն չէ «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։

Բժիշկը ներկայացնում է ԱՀԿ-ի հրապարակումն այն մասին, որ միայն երկրորդ պատվաստումից 28 օր անց է թույլատրվում դառնալ արյան դոնոր։ Եվ քանի-որ առաջին ու երկրորդ պատվաստումների միջև ընդմիջումը կազմում է 28 օր, ապա առաջին ներարկումից միայն երկու ամիս հետո է հնարավոր արյուն հանձնել։ Խաչատրյանը մեկնաբանեց նաև, թե ինչու է մտահոգ` դոնորությունը 6 ամսով հետաձգելու հարցում։

Մանրամասները` Livenews.am կայքի ծավալուն հարցազրույցում.

 

 

 

 

Թողնել մեկնաբանություն