Թագուհի Թովմասյանը հրատապ աշխատանքային քննարկում է հրավիրել Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր տեղադրելու վերաբերյալ. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է.

Այսօր՝ ժամը 14․00-ին, ԱԺ 314 սենյակում իմ նախաձեռնությամբ հրավիրել եմ հրատապ աշխատանքային քննարկում՝ ս.թ. նոյեմբերի 11-ին տեղի ունեցած Կառավարության նիստում ՀՀ վարչապետի հայտարարությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր տեղադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Այստեղ երկու հիմնական խնդիր է առկա՝ գործընթացի իրավական հիմքերը և մարդկանց հիմնարար իրավունքների պաշտպանության հարցը, որոնք այս գործընթացի հետևանքով խախտվում և խախտվելու են։

Հարգելի՛ պատագամավորներ,

Հրավիրում եմ Ձեզ մասնակցելու վերոնշյալ քննարկմանը, քանզի թեման չափազանց կարևոր է և առնչվում է բոլորիս»։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն