Թալիբներն անվանել են Աֆղանստանում հրադադարի նախապայմանները

«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչն անվանել է եռամսյա զինադադարի նախապայմանը։ Այդ մասին հայտնում է տեղական՝ 1TV News-ը՝ վկայաբերելով Աֆղանստանի կառավարության կողմից բանակցող Նադեր Նադերիին:

Զինադադար կհաստատվի միայն այն դեպքում, եթե ազատ արձակվեն 7 հազար կալանավորները, իսկ «Թալիբան» արմատական շարժումը բացառվի ՄԱԿ-ի սև ցուցակից։

Ավելի վաղ՝ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտգործնախարարության՝ Ասիայի հարցերով երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը РИА Новости-ի հարցազրույցում հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներից բացառելու ընթացակարգը հնարավոր է միջաֆղանական երկխոսության մեկնարկից հետո։

Նա նաև հիշեցրել է, որ ՄԱԿ-ը 2001թ-ին ընդունել է բանաձև, համաձայն որի՝ շարժումը համարել են ահաբեկչական, և նույն շարժման բարձր ու միջին օղակի ավելի քան 110 ներկայացուցիչների հանդեպ կիրառվել են սահմանափակումներ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն