ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ջերմուկում «նահանջ» հրամանով թշնամուն է հանձնվել 3 հենակետ

«Փաստարկ» լրատվականի աղբյուրների փոխանցմամբ այսօր տեղի են ունեցել մարտեր ՀՀ սահմանի տարբեր հատվածներում։

Սյունիքում` Իշխանասարի ուղղությամբ — թշնամին առաջ է եկել 1-2 կմ` իր տիրապետության տակ առնելով հայկական հենակետեր։ Թշնամուն են թողնվել 1 Կամազ բեռնատար, 1 Ուրալ բենզատար` լիքը լցված և 1 БМП, թշնամին խոցել է նաև հայկական 1 Կամազ տիպի բեռնատար։

Սյունիքում` Սև լճի ուղղությամբ — թշնամին առաջ է եկել` իր տիրապետության տակ վերցնելով մեկ հայկական հենակետ։ Այստեղ նույնպես եղել է չկրակելու և նահանջելու հրաման։

Վայոց Ձորի` Ջերմուկի ուղղությամբ — առավոտյան ժամը 11:00-ին տեղի է ունեցել փոխհրաձգություն` հայկական ԶՈւ-ն հետ է շպրտել թշնամուն։ Սակայն, ավելի ուշ, հրամանով` ՀՀ զինված ստորաբաժանումները նահանջել են` առանց կրակոցի թշնամուն հանձնելով 3 հենակետ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն