The Spectator (Մեծ Բրիտանիա)․ Սովետների ուրվականը թափառում է Աֆղանստանում

Ամերիկյան և բրիտանական զորքերը ՝ «կայսրությունների գերեզմանոցի» հերթական զոհերը, հեռանում են Աֆղանստանից, իսկ Ռուսաստանում զգացվում է գոհունակության, նյարդայնության և երկյուղի տարօրինակ խառնուրդ:

Վերջ ի վերջո, Ռուսաստանը դառը հիշողություններ ունի այս երկրի հետ կապված: Խորհրդային զորքերը Աֆղանստան ներխուժեցին 1979 թ-ին, երբ բարեկամական ԽՍՀՄ-ին ճնշեցին իսլամիստ-արմատականները: Ենթադրվում էր, որ նոր առաջնորդ նշանակելով և ուժի արագ ցուցադրմամբ՝ կհաջողվի ապստամբներին վախեցնել և ճնշել: Կրեմլի ծերակույտը այդ գործընթացի համար առավելագույնս 6 ամիս էր նախատեսել։

Այսպես սանձազերծվեց դաժան տասնամյա պատերազմը, որի ընթացքում զոհվեց 15000 խորհրդային քաղաքացի և հարյուր հազարավոր աֆղանցիներ: 1988 թ.-ին պատերազմն ավարտվեց, բայց ոչ այն պատճառով, որ Սովետը պարտվեց մարտի դաշտում, այլ նրանց ուժը սպառվեց: Հաղթանակը հասանելի կարող էր լինել միայն քաղաքական, ռազմական և տնտեսական պարտավորությունների գնով, որոնց Մոսկվան ոչ մի կերպ չէր կարող համաձայնել։ Որոշ գեներալներ նույնիսկ կմկմում էին մինչև մեկ միլիոն մարդ տեղակայելու մասին:

Նույնը տեղի ունեցավ Ամերիկայի հետ, նա էլ դառը փորձ ունեցավ, ինչն ավարտվեց ուժերի հյուծմամբ և հեռացումով։ Ռուսները որոշակի մռայլ չարախնդությամբ են նայում նրանց դառը փորձին և հատկապես սպաները, որոնք չեն մոռացել իրենց սեփական դառը ծառայությունը:

Միևնույն ժամանակ, կարծրանում է նյարդայնությունը. կա զգացողություն, թե քաոսը, որ իրենց ետևից թողեցին դաշնակիցները, կանխատեսելի էր, իսկ այժմ այն նույնիսկ ավելի մոտ է Ռուսաստանին: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ցավով նշել է, որ «իր 20-ամյա առաքելության ձախողումից հետո» «Վաշինգտոնը ողջ իրավիճակը բաց է թողնում՝ ուժային սցենարի համար»:

Այստեղից էլ՝ մտահոգությունը․ որքա՞ն հեռու կտարածվեն անկարգություններն Աֆղանստանում, որին բոլորը սպասում են: «Թալիբանը» (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ուժեղանում է, բայց ապստամբներից կառավարություն դառնալը դժվար գործընթաց կլինի. երկիրը պառակտված է էթնիկ, տարածաշրջանային և քաղաքական խմբակցությունների միջև։

Ռուսաստանն արդեն փակել է իր հյուպատոսարանը, որը գտնվում էր երկրի հուսիսում՝ Մազարի Շարիֆում։ Կան չստուգված տեղեկություններ, որ Քաբուլում, անվտանգության ուժեղացման նկատառումներով, դեսպանատուն են ուղարկվել արտաքին հետախուզության ծառայության՝ «Արգելապատնեշ» («Заслона») կոչվող ծառայության ստորաբաժանումները։

Իրական մտահոգություն է առաջացնում այն հեռանկարը, որ իսլամիստ գրոհայինները հարևան Կենտրոնական Ասիայում անկարգություններ կարող են հրահրել, կամ նույնիսկ անցնել սահմանից այն կողմ։ Հատկապես խոցելի է Տաջիկստանը՝ իր 1400 կիլոմետրանոց սահմանով, որը հազարավոր աֆղան զինծառայողներ արդեն հատել են ՝ ապաստան գտնելու համար։

Տաջիկստանը, սահմանն ամրապնդելու համար, գործի է դրել շուրջ 20,000 զինծառայողի։ Միևնույն ժամանակ՝ դիմել է ՀԱՊԿ Եվրասիական դաշինքին։ Ռուսաստանը սահմանափակ ռազմական ներկայություն ունի Տաջիկստանում, բայց Դուշանբեի մերձակայքում գտնվող 201-րդ ռազմական հենակայանի 6000 զինծառայողներից շատերը էթնիկ տաջիկներ են, ովքեր հավաքագրվել են բանակում՝ Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով: Այժմ ավելի ու ավելի հավանական է, որ Մոսկվան ռազմակայանը կհասցնի լիարժեք մարտական պատրաստության և կուժեղացնի իր զորակազմը:

Վերջին հաշվով՝ Միջին Ասիայում իրավիճակը կարող է դուրս գալ այդ տարածքի սահմաններից։ Հարցի էությունը միայն այն չէ, որ իրավիճակը կդառնա փորձություն տարածաշրջանային անվտանգության երաշխավորի՝ Մոսկվայի համար։ Հաշվի առնելով այն, թե որքանով է կախված Ռուսաստանի տնտեսությունն այս տարածաշրջանի էժան աշխատուժից, առկա է զգուշավորություն, որ ջիհադիզմի ցանկացած բռնկում Ռուսաստանում կարտացոլվի ահաբեկչության դրսևորումներով և ազդեցություն կունենա նրա մահմեդական բնակչության վրա:

Հնարավոր է, որ այդ անհանգստությունը չափազանցված է, սակայն` լիովին հիմնավորված։ Մահմեդականները կազմում են Ռուսաստանի բնակչության 10-14 տոկոսը, մասնավորապես՝ Հյուսիսային Կովկասում, որտեղ սկզբում «Ալ Քաիդային», այնուհետև՝ «Իսլամական պետությանը» հաջողվել է ներթափանցել տեղի ապստամբների շարժումներ: Եղան նաև ահաբեկչություններ. Կենտրոնական Ասիայից արմատականացված ներգաղթյալները 2017թ․-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում կազմակերպեցին պայթյուն, որի հետևանքով զոհվեց 15 մարդ:

Մոսկվան անում է հնարավորը, որպեսզի աջակցի իր դաշնակիցներին և ամրապնդի սահմանագիծը։ Նաև բանակցություններ է վարում Քաբուլի և տեղի դաշտային հրամանատարների հետ՝ փորձելով ուժեղացնել իր ազդեցությունը։

Բայց ի՞նչ կլինի, եթե այս ամենը ձախողվի: Մոսկվային հետապնդելու է մղձավանջը. վաղ թե ուշ նա կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ Աֆղանստան վերադառնալը, որքան էլ սարսափելի լինի, անխուսափելի դառնա։

 

Մարկ Գալեոտտի (Mark Galeotti). «Պետք է խոսենք Պուտինի մասին» և «Ռուսաստանի կարճ պատմությունը» գրքերի հեղինակ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն