The Washington Post հրատարակության առաջին կին խմբագիրը

55-ամյա Սալլի Բազբին կդառնա The Washington Post հրատարակության առաջին կին խմբագիրը։ Այդ մասին տեղեկացնում են The Washington Post-ը և Associated Press-ը։

— Սալի Բազբին ձեռքբերումների կարկառուն ցուցակ ունի և անհավանական հարուստ փորձ` միջազգային նորությունների ոլորտում,- ասել է Associated Press հրատարակության գործադիր տնօրեն Ֆրեդ Ռայանը

Նրա խոսքով` Սալլի Բազբին անսահման եռանդուն է, նվիրված է լրագրությանը, ինչը կարևոր դեր ունի ամերիկյան ժողովրդավարության պաշտպանության ոլորտում։ Սկզբում նա աշխատել է հրատարակությունում` որպես լրագրող Տեխասում, այնուհետև Կահիրեում ղեկավարել է մերձավորարևելյան բաժինը, իսկ հետո՝ ղեկավարել է վաշինգտոնյան բյուրոն։ 2017 թվականին նա դարձավ գործակալության խմբագիրը, հիմնադրեց թվային սթորիթելինգը և հետաքննությունը։ 2019թ Associated Press գործակալությունում ստացավ Պուլիտցերովյան մրցանակ՝ Յեմենի պատերազմը լուսաբանելու համար։

Սալլի Բազբին 1988 թվականից աշխատել է Associated Press գործակալությունում։

— The Washington Post-ը լրագրության հարուստ ժառանգության ինստիտուտ է, որը թվային մեդիայի ավանգարդն է։ Ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել լրագրողների այդ անհավանական խումբը,- ասել է նա և հավելել, որ իր նախկին պաշտոնը ևս լավագույն աշխատատեղն է լրագրության ոլորտում։

Սալլի Բազբիի խոսքով՝ Associated Press-ում աշխատում են աշխարհի լավագույն մարդիկ՝ քաջ և ուշադիր փաստերին։ Նա ընդգծել է, որ նրանց հետ աշխատելը մեծ պատիվ էր իր համար և միաժամանակ՝ մեծ բավականություն էր ստանում։

— Մենք ցավում ենք, որ կորցրինք Սալլին, սակայն շատ ուրախ ենք նրա հաջորդ քայլերի համար։ Մենք անհամբեր սպասում ենք նրա հաջողություններին նաև՝ The Washington Post հրատարակությունում,- ասել է AP-ի գլխավոր տնօրեն Գերի Փրուիթը։

Հիշեցնենք, որ The Washington Post-ի գխավոր խմբագրի պաշտոնում էր Մարտի Բարոնը, ով 66 տարեկանում՝ 2021 թ փետրվարին, թոշակի անցավ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն