Թեհրանում քննարկվել է Իրանի և Իրաքի համագործակցությունը

Իրանի արտգործնախարարը հանդիպել է Իրաքի վարչապետի և ԱԳ նախարարի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Իրաքի վարչապետ Մուստաֆա Կազիմիի և Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հոսեյնի հետ։ Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկու երկրների հարաբերությունների զարգացման շուրջ։

Աբդոլլահյանը բարձր է գնահատել տարածաշրջանային երկխոսության զարգացման ուղղությամբ Իրաքի ջանքերը, այդ թվում՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կապեր հաստատելու հարցում։

Դիվանագիտության ղեկավարը պաշտպանել է երկու երկրների մայրաքաղաքներում Իրանի և Սաուդյան Արաբիայի դեսպանությունների աշխատանքը փոխադարձ հիմունքներով վերսկսելու գաղափարը։

Իրանի արտգործնախարարը նաև կոչ է արել ամրապնդել Թեհրանի և Կահիրեի հարաբերությունները՝ ի շահ տարածաշրջանի և իսլամական աշխարհի։

Աբդոլահյանն անդրադարձել է նաեւ Եմենում տիրող իրավիճակին՝ նշելով այդ երկրում հումանիտար ճգնաժամի դադարեցման կարեւորությունը։

Քազիմին, իր հերթին, նշել է Իրանի դերը տարածաշրջանում։

 

Բաժանորդագրվեք նաև Pastark.TV youtub-յան և Pastark.am տելեգրամյան ալիքներին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն