Թմրանյութով փաթեթը հասցեատերերին չհասավ. Մեղրիի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Փետրվարի 26-ի երեկոյան, ժամը 10-ին մոտ, Մեղրի-Ագարակ ճանապարհին, պետական սահմանի փշալարային արգելափակոցից 10 մետր հեռու, ճամփեզրին հայտնաբերվել է կպչուն ժապավենով և կրակայրիչի լուսասարքով փաթաթված, թմրանյութի նմանվող զանգված` 130 գրամից ավելի քաշով:
Ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախույզները փորձել են պարզել, թե փաթեթն ինչպես և ինչ նպատակով է հայտնվել այդ վայրում: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզել են, որ Հայաստանի երկու քաղաքացու համար նախատեսված փաթեթն իրանական կողմից նետել էր օտարերկրացի 35-ամյա մի տղամարդ:
Ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել առաքանու հասցեատերեր` Հայաստանի երկու քաղաքացու, նրանք էլ խոստովանել են, որ թմրանյութն ուղարկված էր իրենց:
Նշանակվել է տոքսիկաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն