Թշնամին երկու օր զորք ու հարձակվողական զինտեխնիկա է կուտակում ՀՀ սահմանին. ՊՆ-ն նորից լուռ է

Երեկ և այսօր գրեթե ողջ օրվա ընթացքում Նախիջևանի R-49 մայրուղին եղել է խիստ ծանրաբեռնված։

«Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` թշնամին R-49 մայրուղով դեպի հայկական սահման է տեղափոխել մեծաքանակ զորք ու հարձակվողական զինտեխնիկա։ Ակտիվ տեղաշարժը շարունակում է նաև այս պահին։ Դեպի Հայաստանի սահման տեղափոխված զինտեխնիկայի կազմում առկա է նաև ռադիոկապը վերահսկող թվով երեք սարք։

Շուրջ 20 կիլոմետր հայկական սահմանի երկայնքով` Սիսիան քաղաքին սահմանակից, թշնամին զորք ու զենք է տեղակայում, իսկ ՀՀ ՊՆ-ն լուռ է. կամ անտեղյակ, կամ անտարբեր, կամ` խիստ ուշադիր։

Տեղի բնակիչները «Փաստարկ» լրատվականին փոխանցեցին, որ օրվա ընթացքում ռուսական ուղղաթիռները պտույտներ են իրականացրել նշյալ տարածքում և նկարահանել են դաշտերում աշխատող գյուղացիներին։ Թե որն էր պատճան ու նպատակը` գյուղացիները չկարողացան պատասխանել։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն