Թուրքական մարդասիրական կազմակերպությունները մատաղի միս են բաժանում Ադրբեջանում

Ակցիան կազմակերպում է Թուրքիայի կրոնական հիմնադրամը

Կուրբան Բայրամի տոնի կապակցությամբ թուրքական մարդասիրական կազմակերպությունները մատաղի միս են բաժանել Ադրբեջանում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին։

Ակցիան անցկացվել է Թուրքիայի Կարմիր մահիկի ընկերության և Թուրքիայի կրոնական հիմնադրամի (TDV) միջոցով։ Յուրաքանչյուր ընտանիքին տրվել է 3 կգ միս։

Ադրբեջանում կրոնական հարցերով TDV-ի խորհրդական Զեքի Յավուզիլմազը լրագրողներին ասել է, որ այս տարի մատաղի 1190 չափաբաժին է բաժանվելու Ադրբեջանի երեք շրջաններում՝ Բաքվում, Արանում և Շեքիում։ Նրա խոսքով, մատաղի միսն առաջին հերթին բաժանվում է կարիքավորներին, անապահով ընտանիքներին, զոհվածների ընտանիքներին, պատերազմի վետերաններին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն