Թուրքերի գումարով նախատեսվում է մզկիթ կառուցել Կիևում

Հոկտեմբերին Լոնդոն այցից հետո Ուկրաինայի նախագահ Զելենսկին պաշտոնապես այցելեց Ստամբուլ և հայտարարեց «Ղրիմի հենահարթակ» միջազգային ներկայացուցչական դաշինք ստեղծելու մասին։ Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո Թուրքիան սատարել է Ուկրաինային։ Տարբեր հարթակներից թուրքական իշխանություններն աջակցել են Ուկրաինային ՝հայտարարելով, որ «երբեք չեն ընդունել Ղրիմի բռնակցումը»։

— Մենք վճռորոշ պաշտպանում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և Թուրքիայի իշխանությունը ևս մեկ անգամ հաստատում է մեր սկզբունքային դիրքորոշումը՝ չճանաչել Ղրիմի բռնակցումը,- գարնանը հայտարարել է Էրդողանը։

Ապրիլի 10-ին Զելենսկին կրկին պաշտոնական այց կատարեց Ստամբուլ։ Թուրք առաջնորդը խոստացավ Կիևին օգնել ՆԱՏՕ-ին միանալու հարցում։ Ըստ որում՝ ուկրաինացի զինվորականները պատրաստություն են անցնում Թուրքիայի ուսումնական կենտրոններում։ Արդեն 2019 թվականին ուկրաինացի 50 հազար զինծառայող թույլտվություն է ստացել կիրառելու թուրքական՝ TB2 բայրաքթար անօդաչու սարքեր։ 2021թ վերջում ուկրաինացի ծովայինները կմասնակցեն Թուրքիայի ռազմաօդային ուժերի՝ Dogu Akdeniz անունը կրող զորավարժություներին։

Բանակցությունների ընթացքում Զելենսկին և Էրդողանը քննարկել են «կորվետ» կարգի նավաշինարարության, Ан-178 տիպի ինքնաթիռների համատեղ արտադրության, Bayraktar անօդաչուների մատակարարման հարցեր։ Հատկապես բայրաքթարները Թուրքիայի հպարտությունն են, և մասնավորապես՝ այդ զինատեսակն է կարողունակ ռազմի դաշտում իրադրությունն արմատապես փոխել։ Զելենսկին ցանկություն է հայտնել գնելու այդ զինատեսակից։

Թուրքիան և Ուկրաինան համագործակցում են նաև հումանիտար ոլորտում։ Թուրքերի գումարով նախատեսվում է մզկիթ կառուցել Կիևում։ Իսկ Օդեսսայի կինոարտադրությունը թուրքական գումարով նկարահանել է կինոնկար՝ «Խաջիբեյի վերջին ամրոցը» վերնագրով, որը պատմում է, թե ինչպես է կազակ Անդրեյը Ստամբուլին փոխանցում կարևոր տեղեկություններ, որպեսզի պայքարի ռուս նվաճողների դեմ։

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 1787-1792թթ ռուս-թուրքական պատերազմի համապատկերում։

Մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարը

Այսպիսով՝ Ուկրաինան Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է, քանի-որ այս հանրապետությունում ապրում է Ղրիմի թաթարների խոշոր համայնք, և նրանք այն ընտրազանգվածն են, ովքեր պայքարում են Ղրիմը` Ուկրաինայի կազմ վերադարձնելու համար։ Այդ մասին կարծիք է հայտնում Ամուր Գաջիևը՝ ժամանակակից Թուրքիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրենը։

Հիշեցման կարգով տեղեկացնենք, որ Խորհրդային Միության կազմալուծումից հետո Անկարան և Կիևը սկսել են ակտիվ քննարկել Սև ծովում ռուսական «սպառնալիքը»։

Հետաքրքիր է, որ Թուրքիային հաջողվում է սերտ հարաբերություններ զարգացնել Ուկրաինայի հետ՝ միաժամանակ խուսանավելով Ռուսաստանի հետ լարվածությունից։ Իսկ ինչ վերաբերում է Միացյալ Թագավորությանը՝ նա թուրքերի միջոցով ջանում է անկայունություն ստեղծել Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում։ Անգլոսաքսերն այս քաղաքականությունը շարունակում են առ այսօր։ Մեծ Բրիտանիան ջանում է Թուրքիային ի վերջո տարանջատել Ռուսաստանից։ Փորձագետների կարծիքով՝ Անկարայի, Լոնդոնի և Կիևի դաշինքն այսօր նպաստում է Թուրքիայի շահերին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն