Թուրքերը 25 արցախցի երեխայի իջեցրել ու մեքենան ստուգել են

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ադրբեջանցիները կանգնեցրել են արցախցի երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։

«Ավտոբուսի վրա եղել է Արցախի տարբերանշանը, «Պապիկ-տատիկի» հուշարձանի նկարը, Արցախի դրոշը։ Մեքենայի մեջ եղել է մոտ 25 արցախցի երեխա։ Ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոբուսը, շատ լկտի պահվածքով իջեցրել են բոլորին և սկսել են մեքենան ստուգելը։ Բախտի բերմամբ ռուս սահմանապահները նկատել են և երեխաներին ճանապարհել են»։

Փոխքաղաքապետ Քոչարյանը կոնկրետ տեղյակ չէր՝ միկրոավտոբուսը շարժվում էր դեպի Արցախ, թե Արցախից էր գալիս։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն