Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը ստորագրել են Բաքվի հռչակագիրը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենտոպը և Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Ասադ Կայսերը ստորագրել են Բաքվի հռչակագիրը։ Բաքվի հռչակագիրը կօգնի ամրապնդել երկրների միջև կապերը խորհրդարանական մակարդակով, կզարգացնի համագործակցությունը, ինչպես նաև թույլ կտա Թուրքիային, Ադրբեջանին և Պակիստանին համատեղ պաշտպանել իրենց շահերը միջազգային մակարդակում՝ խաղաղության և անվտանգության պահպանման հետ կապված հարցերում: Ավելի վաղ՝ հուլիսի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Մուստաֆա Շենտոպի և Ասադ Կայսերի հետ։ Հիշեցնենք, որ Պակիստանը` լինելով Թուրքիայի դաշնակիցը , համարվում է նաև Ադրբեջանի դաշնակիցը։ Պակիստանը ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում։ Պակիստանն ակտիվորեն աջակցում  է Ադրբեջանի դիրքորոշումը Արցախյան հակամարտության հարցում, այդ թվում ՝ երկրորդ Արցախյան պատերազմի ժամանակ: Իրենց հերթին՝Թուրքիան և Ադրբեջանը աջակցում են Քաշմիրի հակամարտության Պակիստանի տեսակետը։ Բաքվի հռչակագիրը պաշտոնապես ձևակերպում է Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի միջև հաստատված եռակողմ դաշինքը:

Թողնել մեկնաբանություն