Թուրքիան «Ազովստալից» ուկրաինացի զինվորականներին տարհանելու ծրագիր է առաջարկել

Թուրքիան առաջարկել է ուկրաինացի վիրավոր զինվորներին «Ազովստալից» տարհանել ծովով

Թուրքիան առաջարկել է նավ ուղարկել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից վիրավոր ուկրաինացի զինվորներին տարհանելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինի խոսքով՝ պլանի համաձայն՝ վիրավոր զինվորները պետք է հասցվեին Բերդյանսկ, որտեղից թուրքական նավով նրանց կտեղափոխեն Ստամբուլ։

Կալինը նաև հավելել է, որ երկու շաբաթ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է տարհանման նման տարբերակը, սակայն Մոսկվան չի համաձայնել առաջարկվող պայմաններին։

Ապրիլին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները, որոնք մնացել են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում, թույլտվություն են խնդրում` Թուրքիա տարհանվելու համար։ «Իրենց վերջին խնդրանքներում նրանք տարհանում են ոչ թե Կիև, ոչ թե Ուկրաինայի կողմից վերահսկվող հատված, այլ ուզում են գնալ Թուրքիա։ Նրանք ցանկանում են զենքով դուրս գալ Ուկրաինայի տարածքից` հետո Թուրքիայում զինաթափվելու խոստումով։ Ահա թե ինչ են նրանք ուզում»,- ասել է ԴԺՀ ղեկավարը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն