Թուրքիան և թուրք կիպրոսցիները քննադատել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը հինգշաբթի քննադատել է ՄԱԿ-ի Ավտանգության խորհրդի որոշումը ՝Կիպրոսում 6 ամսով խաղաղապահ առաքելության երկարաձգման վերաբերյալ։ Այդ մասին հաղորդում է Daily Sabah թերթը։

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը դժգոհություն է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները որոշում են ընդունել՝առանց խորհրդակցելու թուրք կիպրոսցիների հետ։ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը սպառնացել է, որ իր սուբյեկտայնության իրավունքը չճանաչելու դեպքում՝ կհրաժարվի ՄԱԿ-ի խաղաղապահներից։

Հիշեցնենք, որ Կիպրոսի՝թուրքական զորքի կողմից նվաճված տարածքում գոյություն ունի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որի անկախությունը ճանաչում է միայն Թուրքիան։ Թուրքիայի քաղաքական գործիչների բացարձակ մեծամասնությունը և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարը հանդես են գալիս Կիպրոսի հակամարտության հանգուցալուծումը՝ «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» բանաձևի օգտին, ինչը ենթադրում է ՀԿԹՀ անկախության ճանաչումը։ Թերակղզին երկու պետությունների մասնատելուն բացարձակ դեմ են Եվրամիությունը և Կիպրոսը։ Կիպրոսի հակամարտությունը հավելյալ խոչընդոտ է Եվրամիությանը՝ Թուրքիայի լիիրավ անդամակցությանը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն