Թուրքիան և Ուզբեկստանը 25 փաստաթուղթ ստորագրեցին՝ գրեթե 700 միլիոն դոլար արժողությամբ

Տաշքենդում՝ ուզբեկ-թուրքական բիզնես ներկայացուցչական ժողովի շրջանակներում՝ ստորագրվեց 25 փաստաթուղթ՝ 679 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։ Այդ մասին տեղեկացրել է Ուզբեկստանի ներդրումների և արտաքին առևտրի նախարարությունը։

«Ներկայացուցչական ժողովի աշխատանքների վերջնարդյունքում ստորագրվել է 25 փաստաթուղթ` 679 միլիոն դոլար արժողությամբ, այդ թվում՝ 10 ներդրումային նախագծի իրականացում՝ 14,7 միլիոն դոլար արժողությամբ և 15 առևտրական պայմանագրի իրականացում՝ 165,2 միլիոն դոլար արժողությամբ» ,- ասվում է ծանուցման մեջ։

Բիզնես-ներկայացուցչական ժողովը տեղի է ունեցել հունիսի 28-ին։ Մասնակցել են Ուզբեկստանի փոխվարչապետ Սարդոր Ումուրզակովը և Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, ինչպես նաև բազմաթիվ պաշտոնյաներ և երկու երկրների գործարար շրջանակներից՝ 250 ներկայացուցիչ։

Մասնակիցները քննարկել են Ուզբեկստանում ձեռներեցության աջակցության, ներդրումային միջավայրի, հարկային բարեփոխումների հետ կապված խնդիրներ։ Երկու երկրների պատվիրակությունների ղեկավարներն ակտիվ փոխգործակցության կոչ են արել գործարարներին։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն