Թուրքիան պատրաստ է Նախիջևանում գազամուղի շինարարությանը

Թուրքիան պատրաստ է սկսել հայկական Նախիջևանում գազամուղի շինարարությունը, հենց որ Ադրբեջանը համաձայնեցնի տեխնիկական մանրամասները։ 160 կմ-ոց գազամուղի շինարարության աշատանքների նախապատրաստական փուլն ավարտվել է։

«Մենք սպասում ենք Ադրբեջանի կողմից տեխնիկական տվյալների հավանությանը, որից հետո կսկսենք գազամուղի շինարարության գործընթացը։ Երթուղու և ծրագրի դասակարգման մեր նախապատրաստական աշխատանքներն ավարտված են»,-  հայտարարել է Թուրքիայի Էներգետիկայի նախարար Ֆաթիխ Դոնմեզը։

Գազատարն անցնում է Իգդիր քաղաքից դեպի արևելք, որտեղ մոտենում է Անդրանատոլիական գազատարի բաշխիչ ճյուղին, որտեղով Ադրբեջանը, «Հարավային գազային միջանցք» ծրագրի շրջանակներում, գազ է մատակարարում Թուրքիային և Եվրոպային: Խողովակաշարի թողունակությունը կկազմի տարեկան 500 միլիոն խորանարդ մետր: Որպես նախագծի օպերատորներ՝ հանդես են գալիս Թուրքիայի և Ադրբեջանի պետական ընկերությունները` Botas-ը և Socar-ը:

Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարներ Ֆաթիխ Դոնմեզը և Փարվիզ Շահբազովը դեկտեմբերի 15-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Թուրքիայից Նախիջևանի ինքնավար մարզ բնական գազի մատակարարման վերաբերյալ:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն