Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերն իրանական բեռնատարների համար:

Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար:

Այս մասին հայտարարել է Իրանի հետ առեւտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշը:

Նրա խոսքով, այս որոշումը կայացվել է ի պատասխան թուրքական բեռնատարների` Իրան անցնելու արգելքին:
«Իրանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է` Իրանի եւ Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով»,- ասել է աղբյուրը:

Նրա խոսքով ՝ իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Թեհրանի և Անկարայի միջև առևտրային հարաբերությունների վրա, որոնց միջև ապրանքաշրջանառությունն արդեն նվազել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով:

 

 

Թողնել մեկնաբանություն