Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտում է Հունաստանի կողմից իր օդային տարածքի խախտումները

Բիլգիչն ընդգծել է, որ Հունաստանը պետք է դադարեցնի իր սադրիչ գործողությունները Էգեյան ծովում

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանջու Բիլգիչը հայտարարել է, որ Հունաստանի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 ինքնաթիռները մայիսի 16-ին խախտել են Թուրքիայի օդային տարածքը` Գյոքչեադայից արևմուտք, իսկ մայիսի 17-ին` Էնեզից արևմուտք։

Դեսպանի հայտարարության մեջ ասվում է. «Հունաստանը ևս մեկ անգամ փորձում է միջազգային հանրության մոտ բացասական կարծիք ստեղծել մեր երկրի մասին՝ օգտագործելով լարվածությունը, որ ստեղծում է իր իսկ սադրիչ գործողություններով»:

Բիլգիչն ընդգծել է, որ Հունաստանը պետք է դադարեցնի իր սադրիչ գործողությունները Էգեյան ծովում և լրջորեն վերաբերվի վստահության ամրապնդման միջոցառումներին, որոնցից խուսափում է ողջ տարվա ընթացքում, ինչպես երկկողմ, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակներում, որպեսզի նման միջադեպեր չկրկնվեն։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն