Թուրքիայի նախագահ Էրդողանը սեպտեմբերի 29-ին կայցելի Սոչի

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ այժմ ընթանում են երկու առաջնորդների հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները:

Սեպտեմբերի 29 -ին Թուրքիայի նախագահը ծրագրում է այցելել Սոչի, հայտնում է ՏԱՍՍ -ը : Այցի ընթացքում Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարի Վլադիմիր Պուտինի հետ:  Թուրք առաջնորդի գրասենյակից հայտնել են, որ այցը լինելու է մեկօրյա:

Օրակարգն ամենաընդարձակն է,-  ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ այժմ ընթանում են երկու առաջնորդների հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները: Նախատեսվում է, որ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև կանդրադառնան Սիրիայում իրավիճակին, ինչպես նաև տարածաշրջանային այլ հակամարտությունների վերաբերյալ հարցերին: Բացի այդ, ակնկալվում է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները համաձայնության կգան թուրքական կողմից S-400  զենիթահրթիռային համակարգերի երկրորդ գնդի ՝ թուրքական կողմից գնման շուրջ:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն