Թուրքիայի քաղաքներից մեկում Էրդողանի մասնակցությամբ ցույցի ժամանակ ահաբեկչություն է կանխվել


Հայտնի է դարձել, որ թուրքական հատուկ ծառայությունները կանխել են ահաբեկչություն, որը կարող էր տեղի ունենալ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ հանրահավաքում, հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Համզա Դագի խոսքով՝ հետախուզության աշխատակիցները վնասազերծել են ավտոմեքենաներից մեկի խուզարկության ժամանակ հայտնաբերված ռումբը։

«Մարդինում աշխատող ոստիկանի մեքենայի տակ պայթուցիկ սարք է տեղադրվել, այն պայթեցնելու ծրագիր կար, երբ ժամանել էր Սիիրթ։ Ծրագրված էր  խափանել հանդիպումը։ Կան մարդիկ, ովքեր փորձում են ոչնչացնել խաղաղ միջավայրը»,- հեռուստաալիքի եթերում ահաբեկչությունը կանխելու մասին պատմել է քաղաքական գործիչը։ Կասկածյալների որոնողական աշխատանքները շարունակվում են։

Սիիրթում տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն գործող նախագահի։ Էրդողանը կոչ է արել քաղաքացիներին պահպանել վստահությունը ազգային տնտեսության նկատմամբ և խոստացել է կայունացնել իրավիճակը երկրում։

2018 թվականին թուրքական հատուկ ծառայությունները հայտնել են երկրի նախագահի Բոսնիա և Հերցեգովինա կատարելիք այցի ժամանակ հնարավոր մահափորձի մասին։ Նշվել է, որ արեւմտյան հետախուզական ծառայություններն իրենց թուրք գործընկերներին տեղեկատվություն են փոխանցել «Բալկաններ կատարած այցի ժամանակ մի խումբ թուրք քաղաքացիների կողմից սպանության նախապատրաստման մասին»։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն