Թուրքիայում ավարտվել է Ռուսաստանի հետ համագործակցության դարաշրջանը․ թուրք քաղաքագետի կարծիք

Թուրքիայում ավարտվել է Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը դարաշրջանը և հիմա անհրաժեշտ է կարևորել Արևմուտքի հետ դաշինքը։ Այս կարծիքն է հայտնել թուրք քաղաքագետ Էրդար Սալամը։

Սալամը ընդգծել է, որ ընթացիկ աշխարհակարգում Թուրքիան ավելի քան երբևէ արևմտյան կողմի աջակցության կարիքն ունի։ Նա հավելել է, որ Թուրքիան ունի կարևոր հաղթաթղթեր՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման համար։

Սալամն այս հանգամանքով է բացատրում, որ Ռեջեփ Թաիփ Էրդողանը փափուկ արձագանքեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Օսմանյան տերությունում հայերի ցեղասպանության ճանաչմանը։

Հիշեցման կարգով տեղեկացնենք, որ, սակայն, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան լիովին հերքում է հայերի ցեղասպանության ճանաչման՝ Ջո Բայդենի ձևակերպումը, ինչը պոպուլիզմ է համարել։ Իշխանությունները նույնիսկ մտահղացել են կասեցնել թուրք-ամերիկյան ռազմական և տնտեսության ոլորտներում համագործակցությունը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն