Թուրքիայում ձերբակալել են 14-ամյա քուրդ պատանուն՝ Էրդողանին վիրավորելու համար

14-ամյա քուրդ պատանուն հինգշաբթի օրը ձերբակալել են՝ Թուրքիայում TikTok սոցիալական ցանցում Ռեջեփ Թաիփ Էրդողանի, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և Իրաքի նախկին բռնապետ Սադդամ Հուսեինի պատկերները միասին տեսահոլովակով տարածելու համար։ Տեսահոլովակում ներկայացված էր նաև քուրդ երգիչ Ահմեդ Կայան։ Տղային բաց են թողել ուրբաթ երեկոյան։ Սերհաթի հոր՝ Սեբարի խոսքով՝ տղային ձերբակալել են հենց տանից և հարցաքննության ժամանակ սպառնալիքներ են հնչեցրել։ Մասնավորապես՝ նրանց հետաքրքրել է տղայի հոր կապը Քրդստանի աշխատանքային կուսակցության հետ։ Հիշեցնենք, որ այս խմբավորումը Թուրքիայում պայքարում է քրդերի իրավունքների ընդլայնման համար։

Տղային շանտաժի են ենթարկել, սպառնացել են թե կենթարկեն սեռական բռնության, երբ բանտից դուրս գա,- տեղեկացրել է Սեբարը՝ նշելով, որ իր տղան հրաժարվել է ներողություն խնդրել տեսահոլովակի համար։ Հոգեբանական թեսթավորում անցնելուց հետո նա ազատ է արձակվել, սակայն զգուշացրել են, որ նրա գործը դատարան է հանձնվելու 15 օր անց։ Ոստիկանությունը հորը տեղեկացրել է, որ որդուն ավելի շուտ կդատեին, եթե երկրում կորոնավիրուսի համավարակի պատճառով կարանտին սահմանված չլիներ։

Թուրքական իշխանությունները մեկնաբանություն չեն տալիս Սերհաթի գործի առնչությամբ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն