Թյուր ինֆորմացիա է տարածվել, որ երեխաների մոտ վարակը հիմա շատ է, բարդ է․ վարակաբան. MedMedia.am

Medmedia.am-ը զրուցել է վարակաբան Արմեն Օհանյաին հետ։ Խոսքը գնացել է երեխաների մոտ կորոնավիրուսային հիվանդության առանձնահատկությունների մասին։

Արմեն Օհանյանի դիտարկմամբ՝ երեխաները կորոնավիրուսը տանում են որպես սովորական շնչառական վարակ, ոչ մի ավել արտառոց բան երեխաների համար չի պահանջվում։ Սակայն․․․ «Ես սենց բան չէի տեսել, զանգում են ինձ, որ երեխան վարակվել ա, ի՞նչ անենք, բացատրում եմ, մարդը հասկանում ա, բայց որ զանգում ասում են քովիդ ա, ե՞րբ ենք գնում կտ-ի, կամ արդեն կտ-ն արած գալիս են…։ Դա նրանից է, որ թյուր ինֆորմացիա է տարածվել, որ երեխաների մոտ հիմա շատ է, բարդ է, կամ չգիտեմ ինչ է։ Եթե կլինի բարդություն, ըստ բարդության՝ նոր գործում են, այսինքն երեխաների մոտ այդ երեկրոդ փուլը, որպես այդպիսին չի զարգանում, իրենց մոտ վիրուսով վերջանում է, և կարող է լինել սովորական վիրուսին բնորոշ բարդություններ՝ ականջի բորբոքում, թոքաբորբ, հնարավոր է նաև ստամոքսաղիքային տրակտի ախտահարումներ՝ փսխումներ, փորլուծություններ»,- նշեց վարակաբանը։

Ըստ նրա, կան ինչ-որ բարդություններ, որոնք որ կարող են զարգանալ ցանկացած այլ վիրուսի դեպքում։ Բայց այդ երկրոդ փուլը, որը որ կարող է մեծերի մոտ խնդիր լինել, դա արդեն չկա։ «Ուշացած տարբերակում երեխաների մոտ այլ խնդիրներ կարող են լինել։ Դա էլ ոնց որ ուրիշ հիվանդություն կա և քովիդը այդ հիվանդության զարգացման ռիսկը բարձրացնում է, դա ևս բաց թողնել չի լինի: Այսինքն` եթե բարդությունը զարգանա, միանշանակ զգացնել է տալու, անհնարին է դա շփոթել այլ բանի հետ և բաց թողնել»,- ընդգծեց նա։

Օհանյանի պնդմամբ`այդ ժամանակ երեխան կարող է և´ բարձր ջերմել , և´ թուլությունն է շատ ավելի անբնական արտահայտված լինում, և´ կարող է տարբեր տեսակի մաշկային դրսևորումներ ունենալ։ Այսինքն, ըստ բժիշկ Օհանյանի, դա սովորական վիրուսի հետ չի կարելի շփոթել։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն