Ճապոնիա. Moderna պատվաստանյութերում հայտնաբերվել են կողմնակի խառնուրդներ

Ճապոնիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Moderna պատվաստանյութի խմբաքանակներում հայտնաբերվել են կողմնակի խառնուրդներ: Այս մասին հայտնում է Kyodo News-ը:

Այդ կապակցությամբ որոշվել է դադարեցնել պատվաստանյութի 1,63 մլն չափաբաժնի օգտագործումը: Ճապոնիայի առողջապահության նախարարությունը նշել է, որ խառնուրդների մասնիկների չափերը մի քանի միլիմետր են: Նման պատվաստանյութեր հայտնաբերվել են պատվաստումների 8 կենտրոններում, այդ թվում` Տոկիոյում: Օտար նյութերի առկայությունը հաստատվել է առնվազն 39 սրվակում: Գործակալությունը նշել է, որ անվտանգության ռիսկերն «աննշան» են, սակայն կոչ է արել պատվաստումների կենտրոններին, որոնք ստացել են Moderna-ի պատվաստայութերի որոշակի խմբաքանակ, չօգտագործել դրանք:

Ներկայումս ստուգումներ են սկսվել պատվաստանյութերում խառնուրդների հայտնաբերման ուղղությամբ: Moderna-ն իր կողմից նույնպես սկսել է ուսումնասիրություններ կատարել։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն