Տոկիոյում բացվել է օլմպիական ավանը

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները, խաղերի բացումից 10 օր առաջ, հայտարարեցին օլիմպիական ավանի բացման մասին: Երեքշաբթի օրն այս մասին հայտարարել է  Տոկիոյում օլիմպիական ամառային խաղերի կազմկոմիտեն, որը, համավարակի հետ կապված, հրաժարվել է այս միջոցառման բացման արարողությունից և լրագրողների ընդունելությունից։

Ավանի տարածքը, որը գտնվում է Տոկիոյի ծոցի ափին, կազմում է շուրջ 44 հա։ Այն միաժամանակ նախատեսված է 18 հազար մարզիկի և օլիմպիական հավաքականների մյուս անդամների համար, ովքեր խաղերի ընթացքում կզբաղեցնեն 3,8 հազար բնակարան։ Մարզիկներն ավան կժամանեն իրենց մրցույթից հինգ օր առաջ և պետք է պատրաստ լինեն թողնել բնակարանները՝ մրցույթն ավարտելուց հետո երկու օրվա ընթացքում։ Միևնույն ժամանակ՝ կազմակերպիչները որոշ մարզիկների կարող են թույլ տալ երկարաձգել կեցության ժամկետը, եթե պահանջվում է, որ նրանք մարզեն այլ մարզիկների՝ ինչպիսիք են ըմբիշները և թենիսիստները։ Բացի այդ՝ նրանց կթույլատրվի մնալ, որպեսզի ապահովեն մյուս երկրների ներկայացուցիչներին՝ օլիմպիադայի մասնակիցներին՝ արարողությունը բացելու և փակելու համար։

Ավանի տարածքում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով կգործի առանձին բժշկական մասնաճյուղ, որը կաշխատի ողջ օրվա ընթացքում` մարզիկների բժշկական զննման, վարակվածության թեսթ հանձնելու համար։ Մարզիկներն ամեն օր կորոնավիրուսի թեսթավորում կանցնեն, ինչպես նաև կկրեն պաշտպանիչ դիմակներ, կպահպանեն սոցիալական հեռավորություն։Այդուհանդերձ՝ նրանց կթույլատրվի ալկոհոլային խմիչք օգտագործել, սակայն՝ մենության պայմաններում։

Տոկիոյի XXXII ամառային օլիմպիական խաղերը նախատեսված էր անցկացնել 2020թ հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 8-ը։ Համավարակի պատճառով այն հետաձգվեց 1 տարով։ Կազմակերպիչները վճռել են Խաղերն անցկացնել  առանց արտերկրի երկրպագուների մասնակցության։ Օլիմպիական միջոցառումներին թույլ չեն տա մասնակցել նաև Ճապոնիայի 6 պրեֆեկտուրայի հանդիսատեսներին, չեն մասնակցի նույնիսկ Տոկիոյի հանդիսատեսները։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն