Տրամադրեք ֆինանսական միջոցներ` սոցիալապես անապահով աշխատող քաղաքացիների ՊՇՌ թեստավորման համար

«Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների

խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանից

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանից

28.09.2021թ.

ԴԻՄՈՒՄ

Հարգելի՛ տիկին Հակոբյան,

ՀՀ առողջապահության նախարարի N65-Ն հրամանի համաձայն ՀՀ քաղաքացիներին պարտադրվում է կա՛մ պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության դեմ, կա՛մ 14 օրը մեկ հանձնել ՊՇՌ թեստ։

Բազմաթիվ քաղաքացիներ դիմում են «Ազգային Վերահսկողության Համակարգ» և «Առողջ Հանրություն» ՀԿ-ներին և բողոքում, որ իրենք չեն ցանկանում պատվաստվել, ունեն տարաբնույթ հիվանդություններ, որոնց կապակցությամբ առաջնային բուժօգնության օղակներում իրենց փաստաթուղթ չեն տալիս կամ վախենում են պատվաստվել։

Շատ քաղաքացիներ իրենց առաջադրված եղանակներից ցանկանում են կատարել ՊՇՌ թեստավորում, ինչի համար չունեն դրամական միջոցներ։

Սույն դիմումով խնդրում ենք Ձեզ տրամադրել ֆինանսական միջոցներ` յուրաքանչյուր 14 օրը մեկ սոցիալապես անապահով աշխատող քաղաքացիների ՊՇՌ թեստավորման նպատակով, մինչև համաճարակային իրավիճակի կայունացումը։

 

 

Թողնել մեկնաբանություն