Ծովագյուղցիներն արդեն ստիպված են թուրքական լուրեր լսել

«Փաստարկ» լրատվականն ահազանգ է ստացել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներից այն մասին, որ շուրջ երկու ամիս տեղային ռադիոն լսելու փոխարեն իրենց հրամցնում են թուրքական ռադիոալիքի հեռարձակած լուրերը (տեսանյութ)։

Մենք տեսանյութն ուղարկեցինք թյուրքագետների, ովքեր հաստատեցին, որ լրատվությունը թուրքերեն է։

«Փաստարկ» լրատվականի հետ համագործակցող կիբերանվտանգության փորձագետը նշեց, որ ժամանակին Հայաստանի ԱԱԾ-ն արգելափակել էր թուրքական և ադրբեջանական  ռադիոալիքների մուտքը մեր երկիր։ Այն հանգամանքը, որ ներկայումս Հայաստանի տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում հեռարձակվում են Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված Թուրքիայի  տարբեր ռադիոալիքներ, խոսում է այն մասին, որ հայկական իշխանությունները հանել են արգելափակումները։

Թե ինչ պայմաններով և ինչ նպատակով. հարցը ուսումնասիրության կարիք ունի։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն