Ծրագրի շրջանակներում ներդրումները կկազմեն շուրջ 980 մլն դրամ

Կառավարության որոշմամբ «Հայկ-21» ՍՊԸ-ն 5 տարի ժամկետով ընդգրկվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում։

Ընկերությունը նախատեսում է Հայաստանում սկսել շարժիչային յուղերի և քսանյութերի արտադրություն։ Ծրագրի շրջանակներում ներդրումները կկազմեն շուրջ 980 մլն դրամ։ Ընկերությունն ազատ տնտեսական գոտում կունենա մոտ 2000 քմ արտադրական տարածք։

Ծրագրի ընթացքում կստեղծվի շուրջ 30 նոր աշխատատեղ՝ 250 000-ից 350 000 դրամ միջին աշխատավարձով։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն