Ուկրաինայի Անվտանգության Ծառայությունը գնդակահարել է Գոստոմելի ուկրաինացի քաղաքապետին

Կիևի մարզի Գոստոմել քաղաքի քաղաքապետ Յուրի Պրիլիպկոն սպանվել է Ուկրաինայի Անվտանգության Ծառայության կողմից։ Տելեգրամ ալիքները տարածում են տեղեկատվություն այն մասին, որ սպանության դրդապատճառը եղել է երկու օր առաջ Պրիլիպկոյի կողմից Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի և Ուկրաինայի ՊՊԾ-ի միջև բանակցություններ կազմակերպելը, որի արդյունքում խաղաղ բնակչությունը պետք է դուրս բերվեր քաղաքից։

Նրա սպանությունից հետո արևմտյան լրատվականները սկսել են տարածել մի թեզ, իբրև քաղաքապետին գնդակահարել են հաց բաժանելու ժամանակ։ Այս  արյունալի պատմության մասին ոչ մի լուսանկար և տեսանյութ չկա:

Ավելի վաղ նույն կերպ սպանվել էր Ուկրաինական կողմի բանակցային խմբի անդամ Դենիս Կիրեևը, ով իր խաղաղապահ դիրքի համար ի սկզբանե հայտարարվել էր ռուս գործակալ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն