Ուկրաինայում վախեցել են ռուսական նոր զինատեսակներից

Ուկրաինացի ռազմական փորձագետ Օլեգ Ժդանովը գնահատական է տվել ռուսական նոր զենքի օրինակներին «Ուկրաինա 24»-ի հեռուստաեթերով։ Նրա խոսքով՝ այնպիսի համակարգեր՝ ինչպիսիք են գերձայնային «Ցիրկոն» հրթիռը և միջմայրցամաքային բալիստիկ «Սարմատ հրթիռը՝ չարժե թերագնահատել։

 

— Եթե նրանք գործարկեն «Ցիրկոնը»՝ դա հզոր զենք է՝ գերձայնային զենք,- նախազգուշացրել է Ժդանովը։

Գնդապետի խոսքով՝  այդօրինակ զենքին հակազդել կարող են միայն աշխարհի առաջատար երկրները, որոնք ունեն լազերային և էներգետիկ զենքեր։ Այդպիսի երկրներ են ԱՄՆ-ն, Իսրայելը, հնարավոր է՝ Մեծ Բրիտանիան և Ճապոնիան։

— Մյուս երկրները չունեն այդ զենքից պաշտպանություն,- ընդգծել է նա։

Ի դեպ,  Ժդանովը հայտարարել է, որ Ուկրաինան ունի բալիստիկ հրթիռներ ստեղծելու ներուժ, զինվորականների պատվերի դեպքում՝ դրանք կարելի է մշակել «մեկ տարվա ընթացքում»։

Ավելի վաղ, նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է շուտով նոր զինատեսակներով զորքի հագեցման մասին։ Նա հիշեցրել է, որ «Ավանգարդ» և «Կինժալ» գերձայնային համակարգերն արդեն մարտական հերթապահություն են մուտք գործել։ Ըստ որում՝ «Սարկատ», «Ցիրկոն» և С-500 «Պրոմեթևս» համալիրները ներկա պահին արդեն «ճանապարհին են»։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն