Ուզում ես տեսնել ազգի ապագան`նայիր ազգի կանանց

Նվիրվում է արևածագի Վահագնի ծնունդի 19-րդ օրվան՝ հայ կնոջ տոնին

 

Հայ կին, որը պատմության ողջ ընթացքում կանգնած է եղել հայ տղամարդու կողքին, չի դավաճանել նրան, զենքը ձեռքին կռվել է թշնամու դեմ, կերտել ազգի ապագան, բարձրացրել իր կողքին կանգնած տղամարդուն, գնահատել և փայփայել իր ընտանիքը, ստեղծել ընտանեկան յուրատիպ ջերմություն։

Հայ կին, որը միշտապես ըմբռնել է իր տղամարդուն, ոգեշնչել նրան՝ նորանոր բարձունքների հասնելու և, այս ամենի հետ մեկտեղ, դաստիարակել, կրթել, ամրապնդել իր օջախն ու երեխաներին։ Մի կերպար, որի մասին բազաթիվ հայ գրողներ, երգահաններ, անհատներ գրել ու հիշատակել են իրենց բանաստեղծություններում, վեպերում, պատմվածքներում։

Հայ կին, ով տարբերվում է ողջ աշխարհի կանանցից իր յուրահատուկ նրբագեղությամբ, ուրույն մտածելակերպով, հեզությամբ ու նվիրվածությամբ։

Հայ կնոջ մայրական բնազդն իր ինքնատիպությամբ տարբերվում է ողջ աշխարհի կանանց մայրական բնազդից։

Առավել արտահայտիչը՝ հայ կնոջ աչքերն են, որ յուրահատուկ են իրենց խորաթափացությամբ, կյանքով և իմաստով լի պարզությամբ, իսկ այս ամենը պարուրված է ինքնատիպ թախիծով։

Համաշխարհային ողջ պատմության ընթացքում հայ կանայք իրենց ուրույն դերակատարութունն են ունեցել շատ պետությունների կերտման ապագա պատմության մեջ։ Այսպես, օրինակ 10-րդ դարում Ռուսաստանի քրիստոնեացման ուղին դրվել է այդ նույն ժամանակահատվածում իշխող Բյուզանդիայի` հայկական ծագում ունեցող կայսր Վասիլի (Բարսեղ) 2-ի  (976 – 1025թթ.) քրոջ՝ Աննայի անմիջական միջամտությամբ։ Երբ Ռուսաց մեծն իշխան Վլադիմիրը, ցանկանալով իր հաջորդ կին վերցնել արքայադուստր Աննային, բախվեց վերջինիս հաստատուն պահանջին՝ ամուսնանալ Վլադիմիրի հետ այն պայմանով, եթե նա ընդունի Քրիստոնեություն և վտարի իր մյուս կանանց։

Հայ կին, ով միշտ նախանձելի ու ցանկալի է եղել հայ և այլազգի տղամարդկանց համար, ովքեր մինչ օրս ձգտում են կնության տանել նրան։ Մի կերպար, ով իր ձեռքի գործով բազմիցս աշխարհին ցույց է տվել և ապացուցել իր շնորհքն ու հայ ազգի մշակույթը։ Նույնիսկ Խաչակրաց արշավանքի ընթացքում Կիլիկյան Հայաստանի կանայք, ովքեր տարբերվում էին իրենց ձեռագործ աշխատանքերով, այնքան հարգի և մեծարված էին Հայաստանի տարածքով անցնող այլազգի ներկայացուցիչների համար, որ նրանց կնության վերցնելը մեծ պատիվ ու ձեռքբերում էր համարվում օտարազգի տղամարդկանց շրջանում՝ հասկանալով, թե ինչպիսի իդեալական ընտանիք են կազմելու նրանք հայ կնոջ հետ։

Երբ 988 թվականին Վլադիմիրը համաձայնվեց Աննայի պայմանին, հայազգի բյուզանդական արքայադուստրը Ռուսաստանի մկրտության համար հավաքեց հայ հոգևորականներին և Պոլսից հեռացավ Կիև։ Այսպիսով Դնեպրի ափերին տեղի ունեցավ Վլադիմիր Սվյատոսլավովիչի («Վասիլի» անունով քրիստոնիա) և Կիևի ռուս ժողովրդի մկրտությունը։

Ցավոք, հազարամյակների ընթացքում արտաքին միջամտության արդյունքում հայ կնոջ կերպարը բավականին փոփոխության է ենթարկվել և այն կերպարը, որ մնացել է պատմության էջերում և արվեստի բարձրաժեք գործերում, այսօր արդեն մասամբ իրականություն չէ։

Իսկ իրական հայ կնոջ կերպարին, հայ մայրերին շնորհակալ են շատ` նորանկախ Հայաստանի ստեղծման օրերից ի վեր մեզ հազարավոր առյուծներ, մեր հայրենիքի սահմաններ անձնվիրաբար պաշտպանող կտրիճներ լույս աշխարհ բերելու համար։

Ո՛վ հայ կին, պատմության մեջ ամրագրված քո տեսակով հավերժ լինես։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն