Վախճանվել է Կախի Կավսաձեն

Թբիլիսիում 85 տարեկանում կորոնավիրուսից վախճանվեց Վրաստանի՝ կինոյի և թատրոնի հայտնի դերասան Կախի Կավսաձեն։ Նա հայտնի է Աբդուլլահի դերով՝ «Անապատի սպիտակ արևը» կինոնկարից։ Անցյալ տարվա նոյեմբերին նա վարակվեց կորոնավիրուսով, սակայն դեկտեմբերին նրա եղբայրը հայտնեց, թե դերասանն առողջացել է և իրեն լավ է զգում՝ չնայած նրան արհեստական շնչառության սարք էին միացրել։

Սակայն, այդուհանդերձ՝ 2021թ փետրվարին Կախի Կավսաձեին տեղափոխել են Թբիլիսիի համալսարանական առաջին կլինիկա՝ երկկողմանի թոքաբորբ ախտորոշամբ։ Մարտին նա կայուն ծանր վիճակում էր։

Հայ հանդիսատեսին նա հայտնի է հատկապես՝«Ապաշխարհում» կինոնկարից, որը ժամանակահարմար էր Գորբաչովի պերեստրոյկայի դարաշրջանում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն