Վախճանվել է Van Doren ընկերության համահիմնադիրը

90 տարեկանում մայիսի 6-ին վախճանվել է կոշիկի՝ Vans բրենդի համահիմնադիր Փոլ Վան Դորենը։ Այդ մասին տեղեկացնում է NBC News-ը։ Նրա մահվան մասին հասարակության լայն շրջանակներին հայտնի է դարձել հաջորդ օրը։ Մահվան պատճառը չի հրապարակվում։ Vans ընկերությունը ևս պաշտոնական հայտարարություն է տարածել իր համահիմնադիրի մահվան մասին։

-Փոլը միայն ձեռներեց չէր, նա նորարար էր։ The Van Doren Rubber ընկերությունը փորձերի և համառ աշխատանքի գագաթնակետն էր` կոշիկի արդյունաբերության բնագավառում։ Նա համարձակ ոճաբան էր, հմուտ էր մանրածախ առևտրի ոլորտում։ Թվերի հետ աշխատանքի նրա կարողունակությունը և աշխատանքի արդյունավետությունը կոշիկի ընտանեկան արտադրությունը փոխակերպեց համաշխարհային ճանաչում ունեցող բրենդի,- հայտարել է ընկերությունը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն