Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը և Օվերտոնի պատուհանը. իրավապաշտպան

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը և իր թիմը վերացրեցին հայկական արժեհամակարգը՝ զոմբիացրեցին հասարակությունը, հատուկ՝ Օվերտոնի պատուհան կոչվող տեխնոլոգիայով:
Օվերտոնի պատուհանը տեսություն կամ կոնցեպցիա է, համաձայն որի նույնիսկ բարձր բարոյական նորմեր ունեցող հասարակության գիտակցության մեջ հնարավոր է ներարկել ցանկացած այլասերված գաղափար, ոչնչացնել դարերով ձեռք բերված ու պահպանված ավանդույթները, հայորդիների և տարածքային կորուստները հրամցնել որպես օրինաչափ, խիստ անհրաժեշտ գործողություն և ընկալելի հասարակության՝ նույն զոհի ծնողի կողմից:
Բերեմ Օվերտոնի պատուհանի գործածության մի քանի օրինակ՝
1.Օվերտոնի պատուհանի միջոցով օրինականացվեց համասեռամոլությունը:
Այս երևույթը գոյություն ուներ նախորդ դարերում, և այն նվազագույնը համարվում էր ամոթալի բան, Հայաստանում անընդունելի, ոչ վաղ անցյալում քրեորեն պատժելի:
Այնուհետև ԶԼՄ-երում հայտնվեցին բազմաթիվ հրապարումներ այն մասին, որ եթե համասեռամոլությունը նույնիսկ որոշակի շեղում է, ապա դա ամեն դեպքում բնական երևույթ է։ Չէ՞ որ մենք չենք դատապարտում այն մարդկանց, որոնք չափից շատ բարձրահասակ են, քանի որ այն պայմանավորված է գենետիկայով։ Նույնը, ըստ լրագրողների, վերաբերվում է նաև համասեռամոլությանը։
Այնուհետև սկսեցին հայտնվել այսպես կոչված հետազոտություններ, որոնք ապացուցում էին այն փաստը, որ համասեռամոլությունը չնայած անսովոր, բայց բնական է մարդու համար։ Տարիներն անցնում էին, իսկ Օվերտոնի քննարկման պատուհանն անում էր իր գործը։ Հետագայում պարզ է դառնում, որ մշակույթի շատ նշանավոր ներկայացուցիչներ կողմնակից են միասեռ հարաբերություններին, որից հետո զանգվածային լրատվամիջոցներում քաղաքական գործիչները, շոու-բիզենսի աստղերը և այլ հայտնի մարդիկ խոստովանում են իրենց համասեռամոլ լինելը։
Վերջնարդյունքում, Օվերտոնի տեսությունն աշխատում է իր ամբողջ ճշգրտությամբ։ Այն, ինչը 50 տարի առաջ համարվում էր անհնար, այսօր դարձել է սովորական։ Կանացի զուգագուլպաներ և ներքնազգեստ հագած մորուքով տղամարդիկ հեղեղել են ամբողջ լրատվական դաշտը։ Դու կարող ես հաղթել համաշխարհային խոշոր միջոցառման ժամանակ ոչ թե տաղանդի շնորհիվ, այլ այն պատճառով որ քո տեսքը համապատասխանում է Օվերտոնի պատուհանի կողմից իրագործած քայլերից մեկին։
Այսպիսով՝ քննարկման պատուհանը բաժանվում է վեց փուլի, որի ընթացքում հասարակական կարծիքը սահուն կերպով փոխվում է 180 աստիճանով։ Այս տեսության հիմնական էությունն այն է, որ այն աշխատում է աննկատ, նույնիսկ թվում է, թե բնականորեն, չնայած, որ այն արհեստականորեն ներդրված է։
Շարունակելի………………
Հայոց Հայրենիք
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն