Վարդավառի աստղագիտական ճշգրիտ օրը օգոստոսի 22-ն է. Վազգեն Գևորգյան

Վարդավառի աստղագիտական ճշգրիտ օրը օգոստոսի 22-ն է, երբ կայանում է Մեծ Շան համաստեղության Ալֆա՝ Սիրիուս — Աստղիկ աստղի հելիակալ ծագումը, լույս առավոտյան ժամը 5 անց 14 րոպե… մեր բազմամյա փորձաքննությունների արդյունքով պարզաբանվել է, որ այդ օրը, սկսած 05.14 — ից ջրի իոնոնների իոնացման ռեդոքս պոտենցիալը ( դրական և բացասական իոնոնների ցուցանիշները ) կտրուկ անկում է ապրում մինչև
— 70 աստ., որը մայրական կաթի ռեդոքս պոտենցիալի հաստատուն ցուցանիշն է…
Որպեսզի հասկանալի լինի, ասեմ, որ մեր ծորակներից եկող ջրի ռեդոքս պոտենցիալը  + 300 — 250 է … տվյալ դեպքում բացասական արժեքը հանդիսանում է, բառիս բուն իմաստով, դրական։ Որքան մեծ բացասական արժեքով է հանդես գալիս ջրի տվյալ ցուցմունքը՝ այնքան դրական… Հիմա կան ջրի իոնիզատորների սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր է դառնում կոպիտ ասած՝ իոնների պլյուս արժեքը դարձնել մինուս, որը խիստ դրական ազդեցությամբ է օժտված… այդպիսի ջուրը ժողովրդական լեզվով կոչում են «կենդանի ջուր» …
Մի խոսքով այդ օրը՝ Անահիտի և Աստղիկի օրը՝ Նավասարդ ամսի, այսինքն՝ օգոստոսի 22 -ն է…
Հնագույն քաղաքակրթությունների մասնագետ Վազգեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն