ՎԱՅՐ ԴՐԵՔ ՁԵՐ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ, ՄԻ ԼԵԳԻՏԻՄԱՑՐԵՔ ԿԱՊԻՏՈՒԼԱՆՏԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Դեռևս մեկ տարի առաջ, 2020թ նոյեմբերի 9-ի խայտառակ պարտությունից հետո «Հայոց Հայրենիք» կուսակցությունը դիմեց խորհրդարանական «ընդդիմադիր» ԲՀԿ և ԼՀԿ խմբակցություններին վայր դնեն իրենց մանդատները և օրենքի ուժով լուծարեն ԱԺ-ն և նոր ուժերով ձևավորել ժամանակավոր կառավարություն, գնալ արտահերթ ընտրությունների:
Նույն պահանջով դիմեց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, բայց անարդյունք:
Խորհրդարանական «ընդդիմությունը» ոչ միայն չգնաց այդ քայլին, այլև կապիտուլանտ իշխանության հետ կիսեց դավաճանի պիտակը:
Արտախորհրդարանական ընդդիմություն կոչվող նախկինները, համաձայնության գալով հողատու իշխանություն հետ, 2021թ հունիսի 20-ին լեգիտիմացրեցին դավաճանությունը:
Այսօր` այս օրհասական պահին, երբ Հայրենիքը թիզ առ թիզ, մաս-մաս նվիրում են թշնամուն, ևս մեկ անգամ «Հայոց Հայրենիք» կուսակցությունը կոչ է անում խորհրդարանական «ընդդիմությանը».
ԵԹԵ ԴՈՒՔ ՄԱՍ ՉԵՔ ԿԱԶՄՈՒՄ ԱՅՍ ՀԱՅՐԵՆԱԴԱՎ, ԱԶԳԱԿՈՐԾԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ, ԵԹԵ ԴՈՒՔ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՔ «ԴԱՎԱՃԱՆ» ԲԱՌԻ ԻՄԱՍՏԸ, ՈՐԸ ՍԵՐՆԴԵՍԵՐՈՒՆԴ ՓՈԽԱՆՑՎԵԼՈՒ Է, ԵԹԵ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԱՐԺԵՔ ՈՒՆԻ՝
ԱՊԱ ՎԱՅՐ ԴՐԵՔ ՁԵՐ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ, ՄԻ ԼԵԳԻՏԻՄԱՑՐԵՔ ԿԱՊԻՏՈՒԼԱՆՏԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
«ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ԱՆԱՀԻՏ ԵՂՈՅԱՆ
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն