Վեդիում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 63,16%

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում այսօր` մարտի 27-ին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 37 հազար 15 քաղաքացիներից 23 հազար 378-ը կամ ընտրողների 63,16%-ը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական  կայքը։

Ընտրությունն ընթանում էր իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Իմ հզոր համայնք» կուսակցությունների միջև։

Նշվում է, որ այս ընտրություններին մասնակցությունը խիստ բարձր է։ Նախորդ ընտրությունների համեմատ մասնակցել է շուրջ 4000-ով ավելի ընտրող։

Փորձագետների կարծիքով սա մտահոգիչ է և կարող է խոսել բաժանված ընտրակաշառքի, վերջին շրջանում Վեդի համայնքում մարդկանց լրացուցիչ գրանցումների և այլ ընտրախախտումների մասին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն