Վերադարձ սառը պատերազմի դարաշրջան

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է, որ վերջին ժամանակներս Մոսկվան և Վաշինգտոնը վերադարձել են սառը պատերազմի դարաշրջան։

— Վերջին տարիներին Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները մրցակցությունից անցան առճակատման, այսինքն, ըստ էության՝ առճակատման։ Պատժամիջոցների միջոցով ճնշումը, կոնֆլիկտային հակամարտությունները, սեփական՝ եսասիրական շահերով առաջնորդվելը աշխարհը դարձրին հարատև անկայուն։ Այդօրինակ իրադրության պայմաններում ցանկացած սխալ քայլ, համբերատարության պակաս, բառի ռազմավարական իմաստի կշռի թյուրըմբռնում, կարող են ոչ միայն երկու երկրները այլ ողջ աշխարհը գլորել ծանրագույն խնդիրների անդունդ՝ ընդհուպ մինչև ռազմական բախման ողբերգություն,-հայտարարել է Մեդվեդևը։

Նրա կարծիքով՝Ռուսաստանը, ինչպես նախկինում ՝Խորհրդային Միությունը, կարող է հասնել ԱՄՆ-ին՝ ընդդիմադիր սպառնալիքի մակարդակում։ Նա հիշեցրել է 1962թ․ Կարիբյան ճգնաժամը և ընդգծել է, որ իրավիճակը հաջողվեց փրկել 2 երկրների ղեկավարների զգոնության և փոխզիջման իմաստնության ըմռնման շնորհիվ։ Այդ ժամանակ 2 երկրները ընկալեցին, որ միջազգային հիմնախնդիրների հանգուցալուծման հարթակում համագործակցությունը ավելի լավ է, քան առճակատումը։

Արդի փուլում ԱՄՆ-ի նոր վարչակազմը վերականգնում է աշխարհի կառավարչի և կոլեկտիվ Արևմուտքի պաշտպանի դերը և չի ուզում ընկալել, որ աշխարհում մեկ ուրիշ երկիր կարող է ունենալ ենթակառուցվածքային հնարավորություններ, ռազմաքաղաքական ներուժ որոնք համեմատելի լինեն ԱՄՆ-ին նույն հարթակում։ Մեդվեդևը իրավահավասար երկխոսության կոչ է անում 2 երկրներին, և երկուստեք անհրաժեշտություն է համարում զիջումները՝հրաժարվելով վերջնագրերի և զոռբայության լեզվից, որոնք երկխոսությունը իջեցնում են շրիշակի մակարդակ։

— Թեպետ՝ «Ռուսաստանը կվճարի գինը» արտահայտությունը հնչում է ամերիկերեն, սակայն փոխհարաբերությունները տանում է դեպի փակուղի,- ասել է նա։

Հիշեցնենք, որ առճակատման նոր փուլը մեկնարկեց ապրիլի 15-ին Վաշինգտոնի ձեռնարկած նոր պատժամիջոցների քաղաքականությամբ, ինչին պատասխան քայլեր ձեռնարկեց Ռուսաստանի Դաշնությունը

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն